HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն անդրադարձել է բենզինի և դիզելային վառելիքի որակին

Կառավարության այսօրվա նիստում Կարեն Կարապետյանն անդրադարձել է բենզինի և դիզելային վառելիքի որակին:

Կառավարության կայքը մեջբերում է Կարապետյանի խոսքերը. «Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են խնդիրներ բենզինի և դիզելային վառելիքի որակի վերաբերյալ: Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով: Արդյունքում էական վնաս է պատճառվում սպառողներին և շուկային»: 

Գործադիրի ղեկավարը հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին 1-ամսյա ժամկետում բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման և որակի վերահսկողության գործառույթներն առավել արդյունավետ իրականացման նպատակով, կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ համապատասխան թույլտվություններն ըստ վառելիքի տեսակների հստակ տարանջատման վերաբերյալ՝ հաշվի առնելով հանրապետության ներքին շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը։ Հանձնարարվել է նաև, համատեղ քննարկելով, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հետ մշակել այս ոլորտում առկա խնդիրները վերհանելու և կանխարգելելու հստակ մեթոդաբանություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter