
Ռուսաստանում Հայաստանի դեսպանը հավատարմագրերը հանձնել է Վլադիմիր Պուտինին
Այսօր Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդրովյան դահլիճում տեղի ունեցած հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը միմյանց հետ կապված են դարավոր բարեկամությամբ և փոխըմբռնմամբ՝ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանի հետ երեկ ունեցած հանդիպումը վերահաստատել է, որ երկու երկրները որպես դաշնակիցներ վստահորեն սատարում են միմյանց՝ համատեղ ուժերով առաջ մղելով եվրասիական ինտեգրումը։
Պուտինը նաև ընդգծել է, որ տնտեսության, առևտրի, ներդրումների և ռազմաքաղաքական ոլորտներում Ռուսաստանի և Հայաստանի միջև հաջողությամբ զարգանում է փոխգործակցությունը, ակտիվանում են շփումները զբոսաշրջության, մշակույթի, գիտության և կրթության բնագվառներում։
Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը որպես միջնորդ պատրաստ է առավելագույն ջանքեր ներդնել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում։
Մեկնաբանել