HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 19:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր», Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածները և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:

Երևան քաղաքում, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս, Սիսիան և «Մեղրիի սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ մառախուղ:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում բուք է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter