HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀայՏեք» կենտրոնում անցկացվել է ՏՏ ոլորտին նվիրված համաժողով

Պաշտպանության նախարարության և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ ջանքերով մարտի 16-ին «ՀայՏեք» կենտրոնում տեղի է ունեցել գիտագործնական համաժողով, որի շրջանակում ռուսական  Positive Technologies ընկերության մասնագետները ներկայացրել են կիբեռանվտանգության, օպերացիոն և տեղեկատվական համակարգերի պաշտպանվածության և ստանդարտների համապատասխանության ու գնահատման նոր մոտեցումները:

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ համաժողովին մասնակցել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) տնօրեն Արսեն Թառոյանը, ՏՏ ոլորտի մասնագետներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում ցուցադրվել են թեստավորման, համակարգային ստուգումների և համապատասխանության վերահսկման մեխանիզմները՝ տարբեր օպերացիոն համակարգերի և տեղեկատվական համակարգերի տարբեր մակարդակների համադրմամբ:

ՊՆ-ն նշում է, որ ռուսաստանյան Positive Technologies ընկերությունը հանդիսանում է տեղեկատվական խոշոր համակարգերի համալիր պաշտպանության ոլորտի համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter