HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ-ում ստորագրվեց սողանքային աղետի կառավարման ծրագիր

Մարտի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) Սողանքային ծրագրով համակարգող Քեյջի Յանոյին:

Նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը ստորագրեցին  Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման  ծրագրի վերաբերյալ քննարկումների արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու  մասին արձանագրությունը:

Ծրագրի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի ռիսկի նվազեցումն է՝ սողանքի հետազոտության և գնահատման արդյունքների հիման վրա սողանքային աղետի համապարփակ կառավարման պլանի մշակման և հակասողանքային միջոցառումների իրականացման միջոցով:

Ծրագրի արդյունքում աշխատանքային խմբի մասնագետները ձեռք կբերեն հետազոտության, գնահատման, միջոցառումների նախագծման, պատվիրման և իրականացման հմտություններ ու գիտելիք, կմշակվի Հայաստանում սողանքային աղետի համապարփակ կառավարման պլան, ինչպես նաև՝ սողանքային աղետի ռիսկի նվազեցման ուղեցույց,  կբարելավվեն միջոցառումների վերաբերյալ օրենքներն ու նախարարության որոշումները:

Իրականացվող ծրագրի շնորհիվ ԱԻՆ Փրկարար ծառայության մասնագետները ձեռք կբերեն տրամադրված դրենաժային հորատման սարքի շահագործման համար անհրաժեշտ հմտություններ և կկարողանան կատարել ջրահեռացման հորատման /պահպանման աշխատանքներ:

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է 2014 թվականից Արտակարգիրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ ջանքերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter