HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմավառություն Վանաձորի գլխավոր հրապարակում՝ ի հիշատակ Հաց բերողի

Գայանե Սարգսյան

Վանաձորցի մի խումբ երիտասարդների երեկ երեկոյան սոցցանցերում տարածված ի հիշատակ Հաց բերողի մոմավառության կազմակերպման կոչին այսօր արձագանքեցին շատերը: Քաղաքի կենտրոնում հավաքված վանաձորցիները նախ Արթուր Սարգսյանի մեծադիր նկարը տեղադրեցին հրապարակի բեմահարթակում: Հաց բերողի հիշատակը հարգելու էին եկել ինչպես մեծահասակներ, այնպես էլ երիտասարդներ ու դպրոցահասակ երեխաներ: Նրանք իրենց հետ ոչ միայն մոմեր էին բերել, այլև հաց, որը դրեցին Հաց բերողի լուսանկարի մոտ:

«Ամենամեծ մարդասերներից մեկին հրաժեշտ ենք տալիս: Երևան ոնց որ Կարա-Բալայի արձանը կանգնեցրին, պետք ա էս մարդունն էլ կանգնեցնեն ու ընենց տեղ կանգնեցնեն, որ մեղավորների աչքի առաջ ըլնի,-ասում է վանաձորցի Սամվել Մարուքյաննն ու ավելացնում,-  բայց չգիտեմ խղճի խայթ կզգա՞ն, թե՝ չէ»: 

«Ինքը մեր հայ ազգի  արժանապատվության, մարդկության սիմվոլն ա, որը մեր երկրում շատերի մոտ է բացակայում, հատկապես իշխանությունների»,- Սամվելի խոսքը շարունակում է 60-ամյա Մարտուն Ստեփանյանը:

Վերջինիս կարծիքով Հաց բերողի մահվան հարցում մեղավորն իշխանություններն են:

«Խնդիրը ի՞նչն ա. ընդամենը հաց էր տարել, չէ՞: Ու դրա համար մարդ են դատո՞ւմ: Օրը ցերեկով մարդ են սպանում, նրան ազատում են, իսկ հաց բերողին, որ հաց ա ընդամենը տարել, դատում են, հա՞: Դա է՞ ճիշտը… Էս ամբողջ մեղքը իշխանությունների վրա ա»,- ասում է նա:

Մ. Ստեփանյանի կարծիքով՝ Հաց բերողի համար հարգանքի տուրք մատուցելով նաև երիտասարդներին են դաստիարակում. «Երիտասարդներին նույնիսկ բուհերում էսօր ճիշտ չեն դաստիարակում, գոնե էս ձևով նրանց ցույց ենք տալիս, թե ինչ է արժանապատվությունը, որ մարդկանց իրավունքներն իմանան»:  

Վանաձորցի Սամվել Էվոյանի դիտարկմամբ՝  Հաց բերողի հետ կապված նման ավարտը լիովին կանխատեսելի էր:  

«Կանխատեսվում էր նման ավարտ: Բոլորի հանդեպ վերջը էս ա, եթե սրանք մնացին իշխանության»,- նշում է նա:

«Էդ ո՞ր երկրում են հաց բերող մարդուն դատապարտում ու չեն թողնում, որ մարդը բուժօգնություն ստանա, ինչի հետևանքով կյանքը զոհաբերվում ա,- հռետորական հարց է հնչեցնում վանաձորցին ու ինքն էլ պատասխանում,- ինձ թվում է, ոչ մի քաղաքակիրթ երկրում  չեն լինում նման բաներ»:

Ս. Էվոյանը կարծիք է հայտնում՝ այս ամենից հայ ժողովուրդը պետք է հետևություններ անի, հատկապես որ առջևում ԱԺ ընտրություներ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter