
Փոսերը լցրեք, վարչապետն է գալիս. Տավուշի քանդված ճանապարհներին ավազ են լցնում
Տավուշի մարզի Հաղարծին գյուղով անցնող միջպետական քարուքանդ ճանապարհի փոսերն այս պահին ավազ են լցնում, որպեսզի վաղը վարչապետ Կարեն Կարապետյանն անցնի հարթ ճանապարհներով:
Վաղը` մարտի 18-ին, Կարեն Կարապետյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այցելելու է Տավուշի մարզ, որտեղ ճանապարհները մեղմ ասած վատ վիճակում են:
Դիլիջան քաղաքից սկսած, մինչեւ Իջեւան, այնուհետեւ` Նոյեմբերյանի տարածաշրջան տանող ճանապարհներին կիլոմետրեր շարունակ փոսեր են, վարորդները վարում են ցածր արագությամբ, ավտոմեքենաները չվնասելու համար:
Իսկ ամենասարսափելին հենց Հաղարծին գյուղի հատվածն է: Եվ այդ պատճառով, ճանապարհները սպասարկող «Հաղարծին» ՓԲԸ աշխատակիցները գիշերով սկսել են փոսերը ավազով լցնել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել