HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀԺ». կերակրում են կեղծիքով

Ի՞նչ է սպասվում մեր տնտեսությանը հետագայում, կա՞ արդյոք հույս, որ այն որակապես որեւէ զարգացում կապրի՝ նաեւ հաշվի առնելով, որ համաշխարհային տնտեսությունը կարծես վերակենդանացման թույլ նշաններ է ցույց տալիս:

Ցավով պետք է նկատենք, որ ոչ մի հույս չկա, եւ դա ամենեւին էլ պայմանավորված չէ նրանով, որ այս տարվա մարտին անցած տարվա մարտի համեմատ տնտեսությունն աճ չի արձանագրել նույնիսկ պաշտոնական տվյալներով:

հայլուրիկների էկրաններին էլի երեւում են դեմքի գոհ արտահայտությամբ իշխանավորներ ու մեր տնտեսության մասին խոսում են այնպես, կարծես խոսում են Գերմանիայի կամ Նորվեգիայի տնտեսությունների մասին:

Տնտեսությունն ուղղակի աղետալի վիճակում է, բայց, օրինակ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը ծանրումեծ նստում ու ասում է, թե արդյունաբերությունը 5,9 տոկոսով աճ է արձանագրել, որ արդյունաբերության մասնաբաժինը տնտեսության մեջ աճել է, որ արտահանման աճը կազմել է 22 տոկոս, իսկ ներմուծման աճը՝ ընդամենը 12 տոկոս:

2007թ. առաջին եռամսյակում մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 152 միլիոն դոլար: Այսինքն՝ մեր երկրից արտահանած ապրանքների ծավալը ներմուծվածից պակաս է եղել 152 միլիոն դոլարով: 2008-ին այդ տարբերությունը, այսինքն՝ բացասական հաշվեկշիռն արդեն 246 միլիոն էր: 2009-ին՝ 538 միլիոն, 2010-ին՝ 615, այս տարի արդեն՝ 621 միլիոն դոլար:

Այլ կերպ ասած՝ չնայած նրան, որ արտահանման աճը 22 տոկոս է, իսկ ներմուծման աճն ընդամենը 12, այդուհանդերձ, մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը շարունակում է աճել:

Եւս մի ցուցանիշ. փետրվարին արտահանման աճի տեմպն աճել է ավելի քան 31 տոկոս, իսկ մարտին՝ ընդամենը 22 տոկոս: Իսկ ահա ներմուծման տեմպը փետրվարին ընդամենը 7 տոկոս էր, իսկ մարտին արդեն 12 տոկոս: Մի խոսքով՝ արտահանման մեջ նկատվող աճի տեմպը գնալով նվազում է, իսկ ներմուծման աճի տեմպը՝ աճում:

Սա նշանակում է, որ տրանսֆերտների նկատվող որոշակի աճը որոշ չափով բարձրացրել է բնակչության գնողունակությունը, եւ ստեղծված պահանջարկով պայմանավորված էլ աճում է ներմուծումը: սա մեր տնտեսության հետ ոչ մի կապ չունի եւ ընդամենը ցույց է տալիս, որ մեր մրցունակությունը չի աճում՝ չնայած տնտեսությանը ներարկված մի քանի հարյուր միլիոն դոլարին, որն արտաքին պարտքի ձեւով ծանրանում է մեր ապագա սերունդների ուսերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter