HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգություն». «Ազգային ողբերգության նկատմամբ անտարբեր վերաբերմունքի համար պատասխանատու են երեք իշխանությունները միասնաբար»

Երկրաշարժի 23-րդ տարելիցի օրը «Ժառանգությունը» լռությամբ հարգում է մեր հազարավոր զոհված հայրենակիցների հիշատակը եւ կիսում նրանց հարազատների ցավը:

Մենք նաեւ վրդովմունքով արձանագրում ենք, որ երկրաշարժից քսաներեք տարի անց դեռևս արդիական է մնում «աղետի գոտի» հասկացությունը, բազմաթիվ ընտանիքներ շարունակում են իրենց գոյությունը պահպանել տնակներում:

«Ժառանգությունը» գտնում է, որ  ազգային ողբերգության նկատմամբ այդպիսի անտարբեր վերաբերմունքի, ինչպես նաեւ երկրում սոցիալական բևեռացումը խորացնող քաղաքականություն վարելու համար պատասխանատու են անկախ Հայաստանի Հանրապետության` միմյանց հաջորդած երեք իշխանությունները միասնաբար:

«Ժառանգություն» կուսակցություն

7 դեկտեմբերի 2011 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter