HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն և բուք է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ախուրյանի, Արթիկի, Մեղրու, Արագածի, Սևանի, Սիսիանի, Ապարանի, Մարտունու, Մարալիկի, Եղեգնաձորի, Թալինի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Արագածի ավտոճանապարհներին բուք է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter