HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ,  Հրազդանի, Վայքի, Մարտունու, Տաշիրի, Սևանի, Սիսիանի, Սպիտակի, Ստեփանավանի, Ճամբարակի, Աշտարակի, Կոտայքի, Թալինի, Գավառի, Ապարանի, Աշոցքի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Արարատի և Վարդենիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Մեղրու տարածաշրջանի ճանապարհներին բուք է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter