Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Վարդենյանց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Թալին քաղաքներում տեղում է թույլ ձյուն, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ռուսաստանի կողմից կուտակվել է մոտ 70 բեռնատար ավտոմեքենա: Առկա է ձնահյուսի վտանգ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել