HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշ ավտոճանապարհներին բուք և մերկասառույց է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի  21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի, Սիսիանի ավտոճանապարհներին  և Մեղրու լեռնանցքում  բուք է:

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Արթիկ – Ալագյազ, Մարալիկ - Լանջիկ, Սևան – Ծովագյուղ ճանապարհահատվածներում, Ջաջուռի,  Քեթիի  և Մեղրու լեռնանցքներում  տեղ - տեղ մերկասառույց է : Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter