
Արցախի վարչապետը հանձնարարել է խթանել տեղական շինանյութերի արտադրությունը և կիրառումը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը երեկ՝ մարտի 20-ին հանդիպել է շինարարական խոշորկազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու տեղական շինանյութերի արտադրության խթանման հետկապված մի շարք հարցեր:
Ինչպես հայտնում է Արցախի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ կառավարության ղեկավարը կարևորել է կառուցապատման և բարեկարգման ծրագրերում տեղական շինանյութերի օգտագործման ծավալների ավելացմանանհրաժեշտությունը: Ուստի, կառավարության ղեկավարի համոզմամբ, հարկ է վերանայել պետական քաղաքականություննայդ ոլորտում:
«Այսօր անհրաժեշտ է զարկ տալ տեղական շինանյութերի արտադրմանը և կիրառմանը, ինչն ունի սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն: Մյուս կողմից շռայլության հնարավորություն և իրավունք չունենք, առավել ևս երբ որոշ ծրագրերի կիսատլինելու պատճառներից մեկն անտեղի թանկացումներն են»,- նկատել է վարչապետը:
Նա հատուկհանձնարարական է տվել ոլորտի պատասխանատուներին, որպեսզի նրանք հաշվի առնեն տեղական արտադրությանապրանքանյութերի օգտագործումը՝ քաղաքաշինական նախագծերում նախապատվությունը տալով արցախյանշինանյութերին, ինչը կխթանի արտադրության ընդլայնումն ու որակական տվյալների բարելավումը: Խորհրդակցության ընթացքում քաղաքաշինության նախարար Կ. Շահրամանյանը հանդես է եկել տեղեկատվությամբ ևպարզաբանումներով քննարկվող հարցի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին կառավարության ղեկավարը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին և տվելպարզաբանումներ:
Մեկնաբանել