HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել «9 օրինապահ հարկ վճարողի»

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփվել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման 4-րդ փուլի արդյունքները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 21-ին հավաստագրեր է հանձնել ևս 9 տնտեսվարողի:

Դիմում ներկայացրած բիզնեսի 13 ներկայացուցիչներից 4-ը, ըստ պաշտոնական հաղորդագրության, չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Մարտի քսանօրյակում հայտ ներկայացրած 19 հարկ վճարողների դիմումներն ուսումնասիրության ընթացքում են:

Վառելիքի խոշոր մատակար հանդիսացող ընկերության փոխտնօրեն Ստեփան Սիմոնյանի համոզմամբ` կոմիտեի նախաձեռնությունը նպաստում է բարեխիղճ տնտեսվարողների հեղինակության ամրապնդմանը. «Ինչպես մեր կարգախոսում է նշվում, բարի համբավն ամենաթանկ կապիտալն է, որը հավաստագիր ստանալուց հետո նույնպես պետք է պահպանենք»:

Սպասքի ներմուծմամբ և առևտրով զբաղվող ընկերության փոխտնօրեն Վահան Կարապետյանը նշում է, որ մեծ սպասումով են հետևել օրինապահ հարկատուների առաջին խմբերի հաստատմանը. «Կոմիտեի նախաձեռնությունը զգալի հետաքրքրություն է առաջացրել բիզնես դաշտում: Որպես միջազգային շուկայի հետ առնչվող ընկերություն՝ մեզ համար կարևոր է գործընկերների առջև դրական իմիջ ձևավորելը, որն ամրապնդվում է պետության կողմից շնորհված հավաստագրով»:

Սուրճի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն, Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը վաղուց էր սպասում կոմիտեի կողմից նման գնահատանքի. «Եթե հարկատուն օրենքով է առաջնորդվում, հարկային մարմնի համար դառնում է գործընկեր. գործում է հավասարության սկզբունքը: Առավել կարևորում եմ այս նախաձեռնության բարոյական արժեքը, քանի որ տնտեսական օգուտները ժամանակավոր են, բայց հարաբերությունները, որ ՊԵԿ-ն այսօր փորձում է կառուցել, կարող են հարատև լինել»:

Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 109 տնտեսվարողներ, որոնցից 63-ի դիմումը բավարարվել է, 27-ինը՝ մերժվել: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկն է «ՌԱՖՖԱՅԵԼ ՔՈՆԹԻՆԻ ԹՐԵՅԴԻՆԳ ՔԱՄՓՆԻ», «ՖԼԵՇ», «ԳԱԼԵՐԻ ՌՈՅԱԼ», «ԱՐՕՆ», «ՄԻԼԵՆԻՈՒՄ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ», «ԽՈՐՈԶՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ», «ԷՐԵԲՈՒՆԻ-ԷՅՐ», «ԼԵՍԼԻ», «ՆՅՈՒԷՋԻՍ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter