HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը խախտում է անմեղության կանխավարկածի իրավունքը` հայտարարելով, որ չբացահայտվող հանցագործություններ չկան

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ երկու տարի անց բացահայտել է 600 հազար դրամանոց ոսկյա վզնոց կողոպտած անձին: 

«Եվս մեկ անգամ հիշեցնենք, չբացահայտվող հանցագործություններ չկան: Մեղավորին քրեական պատասխանատվության դաշտ բերելը ընդամենը ժամանակի հարց է»,- հայտարարում է ոստիկանությունը` խախտելով կողոպուտի հատկանիշներով հարուցված քրեական գործով անցնող անձի անմեղության կանխավարկածի իրավունքը: Ոստիկանությունը հրապարկել է կողոպուտն իրականացրած անձի անուն ազգանունը, տեսանյութում` նաև դեմքը` հայտարարելով, որ չբացահայտվող հանցդագործություններ չկան: 

Նշենք, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter