
Կարդացեք տպագիր «Հետքի» վաղվա համարում
- Բնակիչները պատգամավորին փրկագի՞ն են վճարում իրենց հասանելիք բնակարանների համար
Վերջին ամիսներին մամուլը բազմիցս անդրադարձել է «Նորաշեն 2007» կոոպերատիվի պատմությանը, որն իրականում շատ ավելի խճճված գործ է, քան առաջին հայացքից կարող է թվալ: (Հեղինակ` Վահե Սարուխանյան)
- Սամվել Բաբայանը առեղծվածային գործարքի չկայացման պատճառով լքել է Հայաստանը
ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գտնվելու վայրը տեւական ժամանակ անհայտ է: Սամվել Բաբայանին պատկանող «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ի` դատարանի որոշմամբ հաստատված հիմնական պարտատերը «Արդշինինվեստ» բանկն է: Ընկերությունը բանկին պարտք է 1 մլն 800 հազար դոլար: Պարտատերերից մեկը խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունն է, «Ապավեն» ընկերությունը: Եւս երկու պահանջ կա դատարանում, որոնք դեռեւս չեն հաստատվել. մեկը` «Եվրոպա» ՍՊԸ-ն` 90 մլն դրամ պահանջով, մյուսը` «Տախմետ» ՍՊԸ-ն` 250 մլն դրամ պահանջով: (Հեղինակ` Էդիկ Բաղդասարյան)
- Առաջին զոհը (Սահմռկեցուցիչ պատմություն-2)
Մոնիկան Սանկտ Պետերբուրգում ապրող Դավիթ Զիրոյանի հետ ամուսնացել է 18 տարեկանում: Երեքամյա «ամուսնական» կյանքից հետո աղջիկը հայրական տուն է վերադարձել հաշմանդամ դարձած. նրա մարմնի տարբեր հատվածներում առկա են վնասվածքների հետքերը, իսկ ձախ աչքն այլեւս չի տեսնում: (Հեղինակ` Արարատ Դավթյան)
- Նոտարները վավերացրել են կեղծ փաստաթղթերով գործարքները
Երջանիկ Կիրակոսյան անունով ներկայացող անձը Երեւան քաղաքի Շերամի փողոցի 113 շենքի թիվ 81 հասցեի մեկ սենյականոց բնակարանը 2007 թ. օգոստոսի 4-6-ը 30-35 հազար ԱՄՆ դոլարով վաճառել է 4 տարբեր գնորդների` Գագիկ Ավետիսյանին, Հասմիկ Վարդանյանին, Լուսինե Ստեփանյանին եւ Նարինե Սաքեյանին: (Հեղինակ` Սառա Պետրոսյան)
- Համայնքապետի տեղակալի համոզմամբ` Սերժ Սարգսյանին խաբում են
Արմավիրի մարզի Արտիմետ գյուղը վերջին 15 տարիներին գրեթե դատարկվել է: Երիտասարդները լքում են գյուղը ու մշտական բնակության մեկնում արտերկիր:
(Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
- Զովք գյուղում վերջին 20 տարիներին դրական փոփոխություններ չեն հիշում
Կոտայքի մարզի Զովք գյուղում վերջին 20 տարիներին տեղի ունեցած փոփոխությունների մասին երբ գյուղացիներին հարց ես ուղղում, երկար մտածելուց հետո թվարկում են բացասական իրողությունները: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
- Արմանիսի ոսկու հանքավայրն արդեն շահագործվում է
«Սագամար» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վարդան Պապյանի կարծիքով` մարդ պետք է կատարյալ անգրագետ ու ապուշ լինի, որ հանքարդյունաբերության անվտանգ լինելու մասին հայտարարություն անի: (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)
- Անիրազեկության պատճառով մարդիկ զրկվում են բնակարաններից
Բարձրաձայն հաչոցով իմ կողմը նետված շան ագրեսիվ պահվածքը տեսնելով` ստիպված եղա այնքան կանգնել, մինչեւ տնակի բնակիչն աղմուկի վրա դուրս եկավ: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
- Ուռճացված աշխատավարձեր, ուռճացված հաստիքներ. համայնքի կարիքները լուծելու համար գումարներ չեն մնում
2011 թ. հունիսի 27-ին Գորիսի տարածաշրջանի Հարթաշեն համայնքի ավագանու նիստում հաստատվել է համայնքի 2011 թվականի 2-րդ եռամսյակի բյուջեի հաշվետվությունը: (Հեղինակ` Սուսաննա Շահնազարյան)
- Հողի դողը
Արգելեցին զենքով եկեղեցի մտնել: Մեր հոգու փրկության համար անվճար մոմեր բաժանեցին, եւ մենք, զենքը դռանը թողած, ներսում մոմեր վառեցինք: (Հեղինակ` Լևոն Խեչոյան)
Մեկնաբանել