Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին
Այսօր՝ մարտի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարի օգնական, ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրային աջակցման բյուրոյի տնօրեն Մագդի Մարտինես-Սոլիմանին: Այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում ՄԱԿ-ի, այդ թվում՝ կազմակերպության զարգացման ծրագրի կողմից իրականացվող նախագծերի շուրջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել