HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական վերածնունդ»-ն արձագանքել է «Հետքի» հրապարակմանը

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն արձագանքել է «Հետքի»  Արթուր Բաղդասարյանի չհայտարարագրած ընկերությունները և կապը օֆշորների հետ հրապարակմանը: Պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև

««Հետք» պարբերականի հրապարակումները բարձր գնահատելով և դիտարկելով  կարևորոգույն գործոն  հետաքննող  լրագրության դերը, այդուհանդերձ,  ցանկանում ենք  ներկայացնել Ձեր հրապարակման  հետ  կապված մեր պարզաբանումը.

  1.  Արթուր Բաղդասարյանը ԿԸՀ  չի ներկայացրել  «Հայասի գրուպ» ընկերությունից  ստացած  իր շահութաբաժնի մասին տեղեկատվությունը միայն այն պատճառով, որ 2016 թ. տարվա արդյունքներով Պետական եկամուտների կոմիտե  շահութահարկի հաշվետվությունը ներկայացվում է 2017 թ. ապրիլի 20-ին: Եթե «Հետքին» հետաքրքրում  է, ապա տեղեկացնենք, որ 2015թ. «Հայասի գրուպի»  մաքուր շահույթը կազմում է  80 մլն. դրամ, որն ամբողջությամբ  ուղղվել է ընկերության վարկային պարտավորությունների մարմանը:

2.  Ինչ վերաբերում է  «Հայասի գրուպ» ընկերության  մեջ 2010թ.  կիպրոսյան ընկերության  մասնակցությանը, ապա այդ մասին , ի պատասխան լրատվամիջոցների, քանիցս պարզաբանվել է, որ  դա կապված է  եղել  ընկերության  մեջ  խոշոր ներդրումներ կատարելու խոշոր գործարարի մասնակցության հետ, ով բարեկամական առնչություններ ուներ Կարեն Սարգսյանի  հետ և հենց  այդ պատճառով  էլ  ընկերությունը գրանցվել  է  2010թ. նրա  հիմնադրմամբ և այդ մասին հայտարարվել է 2010թ. Երևայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ավելին` ընկերության ներկայացուցիչը 2010 թ. դեկտեմբերի 20-ին պաշտոնական հանդիպում է ունեցել  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ  և հայտարարել է խոշոր ներդրման մասին: Հետագայում, սակայն,  նշված կազմակերպությունը գործուն  մասնակցություն չի ցուցաբերել  և ծրագիրը գերազանցապես իրականացվել է վարկային ռեսուրսներով:  «Հայասի գրուպը» զրոյից  կառուցվել է  ամայի հողատարածքի վրա, ԱԿԲԱ  Կրեդիտ  Ագրիկոլ բանկի շուրջ  13 վարկային պայմանագրերով, փուլային եղանակով  տրամադրված վարկերի հիման վրա, բանկի մասնագետների  բազմակի  և թափանցիկ ուսումնասիրությունների հիման վրա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter