Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ավտոճանապարհներին, ըստ պաշտոնական հաղորդագրության, կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Ըստ նախարարության` միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել