HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ի դեպքում քաղաքական ենթատեքստ չկա՞

«Կոնգրեսի առաջնորդը ներկայացրել է իր վերլուծությունը եւ հայտարարել, որ դա ընդամենը վերլուծություն է: Կարծում եմ սուբյեկտներն ազատ են իրենց մեկնաբանությունների մեջ, եւ ճիշտ չէ, որ ես մեկնաբանեմ»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում  ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի համագործակցության առաջարկը ԲՀԿ-ին:

Հարցին, թե վերջին օրերին ԲՀԿ անդամների ձերբակալությունները քաղաքական գործընթացների արդյունք չե՞ն, վարչապետը պատասխանեց, որ ձերբակալությունների հանգամանքը իրենք երբեք չեն քաղաքականացնում: «Դուք տեղյակ եք, որ կան քրեական գործեր, որոնցով դատապարտվում են նաեւ Հանրապետականները, եւ, կարծում ենք,  ճիշտ չէ, որ ձերբակալությունները, քրեական գործերը քաղաքականացվեն: Դա վտանգավոր միտում է, մյուս կողմից էլ հասկանում եմ, քանի որ մոտենում ենք ընտրություններին, եւ ձեզ հետաքրքրում է` արդյոք կա՞ն քաղաքական միտումներ, թե՞ ոչ: Պատասխանում եմ, որ չկան եւ չեն կարող լինել»,-հավելեց վարչապետը:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե ինչ մոտեցում ունի վարչապետը խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի` միասնական ճանապարհով ընտրություններին գնալու վերաբերյալ, ինչին Տիգրան Սարգսյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Մենք ձեզ տեղյակ կպահենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter