![](/static/articles/76/99/l-KUOslZtWGg.jpg)
Ըստ վարչապետի` արտագաղթը նվազում է
Վերջին 20 տարիների ընթացքում 1 մլն 200 հազար քաղաքացի է լքել Հայաստանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Այդտեղ ավելացման փուլ չենք մտել, ընդհակառակը նվազում է արձանագրվել, որովհետեւ հիմնականում արտագաղթը եղել է 1990-1995թթ.: Որքանով երկրում սոցիալ տնտեսական վիճակը բարելավվում է, այնքանով արտագաղթը նվազում է, եւ դա օբյեկտիվ է: Այն, որ ճգնաժամը, սոցիալական խնդիրները խթանում են միգրացիոն հոսքերը, դա նույնպես ակնհայտ է, բայց համադրել 1990-1995թթ արտագաղթը այսօրվա արտագաղթի միտումների հետ կարծում եմ կոռեկտ չէ»,-ավելացրեց Տիգրան Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել