HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄԷ-ում քննարկվել են ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) այցի ժամանակ «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան բին Սայիդ Ալ Մանսուրիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՔԱԳՎ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև օդային հաղորդակցությունների մասին միջկառավարական համաձայնագրի արդիականացման և ազատականացման հարցը: Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ երկու պետությունների ավիացիոն իշխանությունների և դեսպանատների աշխատակիցների ներգրավվածությամբ առաջիկայում բանակցություններ սկսել համաձայնագրի նոր տեքստի շուրջ։

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն այցի շրջանակներում հանդիպել է նաև Flydubai ավիաընկերության փոխնախագահ Սուդիր Սրեդարանի հետ։

Վերջինս ողջունել է Հայաստանի և Էմիրությունների միջև վիզայի ազատականացումը, ինչպես նաև՝ իր ոգևորությունն է արտահայտել Պարսից ծոցի երկրներում բնակվող Հնդկաստանի քաղաքացիների համար դյուրացված կարգով Հայաստան մուտք գործելու հնարավորության կապակցությամբ:

Flydubai ավիաընկերության փոխնախագահը նշել է, որ շնորհիվ այդ քայլերի, ԱՄԷ-ից բավականին մեծ ուղևորահոսք է ակնկալվում դեպի ՀՀ: Ուղևորահոսքի աճը կնպաստի նաև ՀՀ-ում զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստանի Հանրապետություն՝ հետագա համագործակցության մանրամասները քննարկելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter