HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հանձնարարել է արագացնել Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում նախատեսվում է ստեղծել Սյունիքի ԱՏԳ կազմակերպիչ ընկերություն: 

Կարեն Կարապետյանին մանրամասներ են ներկայացվել ԱՏԳ ձևավորման քայլերի, պետություն-մասնավոր համագործակցության բանաձևի, կազմակերպման առաջին փուլի և ծրագրի իրականացման ռիսկերի կառավարման վերաբերյալ: Նշվել է, որ 1-ին փուլի աշխատանքների համար նախատեսվում է ներդնել 2.5-3 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության տևողության և ավարտի ժամկետը՝ սահմանել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ: 

Վարչապետը հանձնարարել է արագացնել գործընթացը և կառավարության առաջիկա նիստին ներկայացնել Սյունիքում ԱՏԳ ստեղծելու որոշման նախագիծ: Կարեն Կարապետյանը նշել է, որ համապատասխան որոշման ընդունմամբ կառավարությունը կհաստատի ԱՏԳ ստեղծման հայտը և կազմակերպչին, իսկ արդեն սույն թվականի աշնանը Սյունիքի ԱՏԳ-ն կսկսի գործել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter