«Հայացք». Ո՞վ է էսօրվա միլպետը
93 թե 94 թվին Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Ռևազի խոզերը գողացել էին: Դիմել էր ոստիկանություն, ասել էին` մի դիմում գրի: Մարդը գրել էր: Հաջորդ օրը ներկայացել էր, ասել էին` միլպետը փոխվել է, նորից դիմում գրի: Շաբաթ-կիրակի անցնելուց հետո նորից էր գնացել, ասել էին` նախարար Վանո Սիրադեղյանը նախորդ շաբաթվա միլպետին փոխել է` մի հատ էլ գրի: Մի քանի օր անց Ռևազը նախօրոք գրած դիմումով մտնում է ոստիկանություն ու հարցնում. «Այ ժողովուրդ, էսօրվա միլպետն ո՞վ ա»:
Էդ` 94-ին: Իսկ էսօր, ավելի ճիշտ` երկու օր առաջ մենք գրել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը օրերս կսկսի «Սահակաշվիլի խաղալ»: Այսինքն` իր իսկ նշանակած նոր միլպետներին նույնպես կազատի, որ մյուսներն էլ զգաստանան: Եվ ահա ոստիկանապետը երեկ հաստատեց մեր լուրը. աշխատանքից ազատեց մի երկու շաբաթ առաջ իր իսկ նշանակած Սևանի նորաթուխ միլպետ Գագիկ Վարդանյանին` նրան փոխարինելով Վիգեն Աղեկյանով:
Հետևությունը մեկն է, չէ, երկուսը. կա՛մ կարգին կադրերը շատ են, կա՛մ կարգին կադրեր չկան...
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել