
Անկարայից առայժմ 3 մեդալ
Անկարայի «Արենա» մարզապալատում ավարտվեց «World Children’s Games» փառատոնի ծրագրով ձյուդոյի մրցումների առաջին օրը: Մեր դեռահասների հավաքական թիմը բավարարվեց մեկական արծաթե և բրոնզե մեդալներով:
38 կգ քաշային կարգում Չարենցավանցի Է. Գառնիկյանը հաղթելով 2 գոտեմարտում դուրս եկավ եզրափակիչ և չնչին միավորներով պարտվեց ռումինացի մարզիկին: 42 կգ քաշային կարգում հանդես եկող Երևանցի Գ. Հակոբյանն առաջին գոտեմարտը հաղթելուց հետո երկրորդում պարտվեց ռուս մարզիկին, այնուհետև բրոնզե մեդալի համար պայքարում 10:0 հաշվով հաղթեց վճռորոշ գոտեմարտը: 46 կգ քաշային կարգում Ս. Խաչատրյանը բավարավեց 5-րդ տեղով:
Այսօր տատամի դուրս կգան 50,55,60,+60 կգ երեխաները: Այս մասին Անկարայից հայտնում է ՀՁՖ փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել