Հրդեհ` էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում
Երեկ` ժամը 18.24-ին, ահազանգ է ստացվել, որ Հանրապետության Հրապարակում` Կառավարական թիվ 2 տան մասնաշենքում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.36-ին, մարվել`18.43-ին:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության անձնակազմի կառավարման բաժնի պետի աշխատասենյակում այրվել են պատը և գրապահարանը` թղթերով` 3 քմ, հատակը` 0,5 քմ, աթոռ, ջերմահարվել են 4 մոնիտոր, օդորակիչ և սեղան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել