Խոշոր պատահար և երեք զոհ
Դեկտեմբերի 7-ին`ժամը 23.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում` «Մուլտի Գրուպ» գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար. այրվում է ավտոմեքենա, կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ-525» մակնիշի 28 ՍԼ 338 համարանիշի (վարորդ Կարեն Կարապետյան) և «ՎԱԶ 2102» մակնիշի 43 ՕԼ 106 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.07-ին, մարվել`00.11-ին: Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենայի սրահը, որտեղ հայտնաբերվել է երեք դիակ (նախնական տվյալներով տղամարդկանց, ինքնությունները չի հաջողվել պարզել):
Լուս.` Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել