HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջին անգամ` «Մարդու իրավունքների EXPO 2011»

Մարդու իրավունքների միջազգային օրը` դեկտեմբերի 10-ին, առաջին անգամ կազմակերպվում է «Մարդու իրավունքների EXPO 2011» Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

EXPO 2011-ի տաղավարներում կներկայացվեն երեխաների, սոցիալապես անապահով անձանց, կանանց, բռնությունների և խոշտանգումների զոհերի, փախստականների, հաշմանդամների, ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու իրավունքին առնչվող ներկայիս առավել սուր և արդիական խնդիրները:

«Մարդու իրավունքնրեի EXPO 2011» կազմակերպմանը աջակցել են շուրջ 80 հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև Միավորված ազգերի զարգացման ծրագիրը, Եվրամիությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Կոնվերս Բանկը, Բաց հասարակության հիմնադրամը, Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչությունը։   

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ բա բացման արարողությունը տեղի կունենա ժամը 11:00-ին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter