
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Մալթա
Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մալթայի Հանրապետություն՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Գագաթնաժողովին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել