HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շտեֆան Ֆյուլեն՝ արտգործնախարար Նալբանդյանի մոտ

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Նալբանդյանը նշել է, որ մերձեցումը Եվրոպական ընտանիքի հետ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է եւ որ այդ համագործակցությունը տարեցտարի առավել ընդլայնվում եւ ամրապնդվում է:

Հանձնակատար Ֆյուլեն իր հերթին գոհունակություն է հայտնել ԵՄ-Հայաստան դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ եւ ասել, որ «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության մեկնարկով Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունները դուրս են եկել որակական նոր մակարդակի:

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացվող ծրագրերին եւ դրանց ներուժի ամբողջական օգտագործմանը: 

Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կանոնավոր քաղաքական երկխոսությունը, պարբերական բնույթ կրող բարձրաստիճան փոխայցելությունները, առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը նպաստում են համակողմանի փոխգործակցության խորացմանը:

Կողմերն անդրադարձել են նաեւ Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եւ գոհունակությամբ նշել բանակցությունների ներկա փուլի հաջող ընթացքի մասին:

Էդվարդ Նալբանդյանն ու Շտեֆան Ֆյուլեն հանգամանալից մտքեր են փոխանակել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու հաստատման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Բանակցությունների օրակարգում են եղել Հայաստանում ընթացող բարեփոխումների ընթացքը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ քննարկումների ընթացքում, ինչպես տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, երկուստեք շեշտվել է, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հիմնահարցի խաղաղ, բանակցային կարգավորումը այլընտրանք չունի:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter