
Ոստիկանությունից տարածք կհատկացվի դատախազությանը
Կառավարությունն այսօրվա նիստում չքննարկվող կարգով հավանության արժանացրեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի որոշման նախագիծը: Ըստ դրա՝ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված Երևանի Գարեգին Նժդեհի 27 հասցեում գտնվող շինությունից 406 քմ. տարածքը հետ կվերցվի և անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի դատախազությանը։
Որոշման նախագծում ասվում է, որ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով անհրաժեշտ է այդ տարածքը հանձնել դատախազությանը։ «Նախագծի ընդունումը կապահովի անշարժ գույքի նկատմամբ այն օգտագործողի իրավունքի գրանցումը և դրանով պայմանավորված՝ հնարավորություն կտա ձեռնարկել նշված գույքի բարելավմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ»,-ասվում է նախագծում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել