
454 միլիոն դրամ ՊԵԿ-ին՝ ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերելու համար
Կառավարությունը չքննարկվող կարգով հավանության արժանացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի որոշման նախագիծը.2017թ. պետական բյուջեում փոփոխություն կկատարվի և ՊԵԿ-ին 454 միլիոն ՀՀ դրամ կտրամադրվի։ Այդ գումարը կծախսվի «2018» թվագրումով ծխախոտի ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար։
Եթե 2017-ին ծխախոտի, ալկոհոլային խմիչքի «2017» թվագրումով ձեռքբերված ակցիզային դրոշմանիշերի ընդհանուր արժեքը կազմել էր 957 միլիոն դրամ, ապա 2018 դրոշմանիշներին այն ավելացել է՝ պայմանավորված դեկտեմբերի 16-ին «Ակցիզային հարկի մասին» օրենքում կատարված լրացումներով և փոփոխություններով։
Համաձայն այդ փոփոխությունների՝ 2017թ. հունվարի 1-ից նախատեսվել է ակցիզային դրոշմանիշերի տրամադրման, հաշվառման և հսկողության էլեկտրոնային տարբերակ, որով ծխախոտի ակցիզային դրոշմանիշերի պաշտպանվածության հատկությունների լրացուցիչ ավելացման համար անհրաժեշտ է եղել յուրաքանչյուր դրոշմանիշի համար նախատեսել երկչափ 2D-կոդ, որն էլ ավելացրել է դրա համար նախատեսվող ծախսերի գումարը։
Մեկնաբանել