
Գուրգեն Աղաջանյանն ընդդեմ «Ժողովուրդ» թերթի. դատական նիստը հետաձգվեց
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար Գուրգեն Աղաջանյանի` ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի հայցի քննության դատական նիստը:
Սակայն 3-րդ անձանց՝ Կարինե Կիրակոսյանի և Աշոտ Մարկոսյանի պատշաճ ծանուցումը վկայող կտրոնների բացակայության պատճառով հետաձգվեց, քանի որ նրանց հասցեների վերաբերյալ անճշտություն էր եղել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել