HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիբանանյան MEPTICO ընկերությունը մտադիր է ձեռնարկություն հիմնել Հայաստանում

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը երեկ՝ մարտի 30-ին ընդունել է Լիբանանում գործող MEPTICO ընկերության և Երևանում գործող Ice House ընկերության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։   

Լիբանանյան MEPTICO ընկերության ներկայացուցիչները ծանոթացրել են նախարարին ընկերության գործունեությանը։ Ներկայացնելով արտադրության լայն տեսականիին՝ հյութերի և աղանդների փոշիներ, խմորեղենի խառնուրդներ, մածուկներ և այլն, նրանք նշել են, որ 40 տարվա պատմություն ունեցող  MEPTICO ընկերությունը, որն  այսօր իր արտադրանքն արտահանում է աֆրիկյան, եվրոպական և արաբական ավելի քան 35 երկրներ, մտադիր է ձեռնարկություն հիմնել Հայաստանում և արտադրանքն արտահանել ԵԱՏՄ շուկա։

Լոգիստիկ ծառայություններ մատուցող Ice House ընկերության ներկայացուցիչն իր հերթին համառոտ տեղեկացել է Հայաստանում և մի շարք այլ երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում, ընկերության գործունեության մասին և պատրաստակամություն հայտնել համագործակցել լիբանանյան ընկերության հետ՝ կազմակերպելով վերջինիս արտադրանքի իրացումը ՌԴ շուկայում հայտնի առևտրական ցանցերի միջոցավ։

Սուրեն Կարայանը ողջունել է գործարարների մտադրությունը և վստահեցրել, որ նախարարությունը պատրաստ է ուղղորդել և աջակցել իրենց՝ ներկայացված գաղափարն իրականացնելու համար։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter