ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել 13 «օրինապահ հարկ վճարողի»
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման 5-րդ փուլի արդյունքները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 31-ին հավաստագրեր է հանձնել ևս 13 տնտեսվարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 20 ներկայացուցիչներից 7-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Այս մասին տեղեկացնում է պետական եկամուտների կոմիտեն:
Ըստ հաղորդագրության` տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 111 տնտեսվարողներ, որոնցից 76-ի դիմումը բավարարվել է, 34-ինը՝ մերժվել, իսկ 1 դիմում ուսումնասիրության ընթացքում է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:
Հավաստագրեր ստացած օրինապահ հարկ վճարողներն էն
-
Ա/Ձ ՍՈՒՐԵՆ ՂԱԼԱՉՅԱՆ
-
«ՍՄԲՈՒԼ» ՍՊԸ
-
«ԶԵՆՏԱ» ՍՊԸ
-
Ա/Ձ ԱՐՏԱՇ ՀԱԿՈԲՅԱՆ
-
«ՀԻԼԿՈ» ՍՊԸ
-
«ԳՐԱՆԴԵ ԼՈՒՉԵ» ՍՊԸ
-
«ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ
-
«ՆՈՒՌ ԿՐԵԱՏԻՎ» ՍՊԸ
-
«ԱԿՈՒՆՔ-ՖԻՐՄԱ» ՍՊԸ
-
Ա/Ձ ԶՈՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
-
«ԼՈՄԲԱՐԴԻԱ» ՍՊԸ
-
«ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել