Հրապարակվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2016 թվականի տարեկան հաղորդումը եւ կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը
մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի պահանջների` այսօր հրապարակվել են 2016 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության,մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաեւ ՀայաստանիՀանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2016 թվականիգործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պատրաստվել է նաեւ արտահերթ զեկույց 2016 թվականի հուլիսյանիրադարձությունների վերաբերյալ: Այն իրենից ներկայացնում է ուղեցույցային նշանակության փաստաթուղթ, որի հիմքում դրված ենինչպես բողոքների քննարկման ուփաստահավաք աշխատանքների, այնպես էլ մոնիտորինգային գործունեության եւ լրատվությանմիջոցների հրապարակումների հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքեր: Այդ արտահերթ զեկույցըկհրապարակվի առաջիկայում:
Այսօր հրապարակված տարեկան հաղորդման ու կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցի վերաբերյալ ՀՀ մարդուիրավունքների պաշտպանն առաջիկայում հանդես կգա մամուլի ասուլիսով:
Զեկույցներին կարող եք ծանոթանալ՝
1․ այստեղ
2․այստեղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել