HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայկ Ալումյանը պնդում է, որ տուժողը Արթուր Այվազյանն է

Երեկ երեկոյան ԱԺ պատգամավոր, պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ հայտնեց, որ հարձակման են ենթարկվել «Ելք» դաշինքի անդամները։ Փաշինյանի հաղորդմամբ՝ նրանք Հարավ-արևմտյան Ա-3 թաղամասում բաժանելիս են եղել դաշինքի նախընտրական վերջին թռուցիկները, երբ շենքից իջնելիս տեսել են, որ իրենց մեքենաների վրայից վերցվել են դրոշներ և ներկապատվել է իր շարժական շտաբի՝ ավտոմեքենայի, վրա պատկերված դիմապատկերները։

Փաշինյանի հաղորդմամբ՝ դաշինքի աջակիցներն այդ տարածքում հավաքված տղաներին հարցրել են, թե որտեղ է փակված դրոշը, որի պատճառով վեճ է ծագել դաշինքի աջակիցների և այնտեղ գտնվող չորս անձանց միջև։ Վեճն ավարտվել է Ծեծկռտուքով: Հավաքած չորս անձանցից մեկը, Փաշինյանի հաղորդմամբ, ասել է, որ ինքն է տարել. «Տարել եմ ընկերոջս գերեզմանի վրա եմ դրել»,- պատգամավորի խոսքով՝ այսպիսի պատասխան է հնչել։ Պատգամավորը հավելեց, որ վեճի ժամանակ այդ անձանցից մեկը փորձել է գործի դնել ինքնաշեն ատրճանակը՝ այն ուղղելով դաշինքի անդամների վրա, որը «Ելք»-ի աջակիցների կողմից վնասազերծվել է։

Դեպքի ժամանակ տուժել է դաշինքի անդամ Հայկ Սարգսյանը՝ ստանալով վնասվածքներ։

Ավելի ուշ ոստիկանությունը դեպքի առթիվ հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ  ոստիկանության ծառայողները պարզել են կասկածյալի ինքնությունը, ով 1977-ին ծնված Արթուր Ա.-ն է: Նա ձերբակալված է՝ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով հարցուված գործի շրջանակներում, այն է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով։

Արթուր Այվազյանի փաստաբան Հայկ Ալումյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին չի ցանկանում դեպքի մասին մանրամասներ հաղորդել, այդ մասին կխոսի երկու օրից։ Միայն հաղորդեց, որ իրականում դեպքը Փաշինյանի ներկայացրածի պես տեղի չի ունեցել, վեճ այլ «բովանդակությամբ» է տեղի ունեցել. «Ընդհանրապես այդ ամեն ինչն ուրիշ ձև է եղել։ Հենց ընթացքն էլ ուրիշ ձև է եղել, տուժողն էլ այս կողմն է, ոչ թե այն կողմը։ Նկարից չի երևու՞մ»,-ասաց փաստաբանը։

Տեսանյութում Փաշինյանը հայտնել էր, որ ինքնաշեն ատրճանակն իրենց աջակիցների վրա պարզել է «Մանախ» մականունով մեկը, ով էլ, ինչպես պարզ դարձավ ոստիկանության հաղորդագրությունից հետո, հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու համար դատապարտված անձն է, ով քրեկատարողական հիմնարկից դուրս էր եկել մեկ ամիս առաջ։

Լուսանկարը՝ ոստիկությունից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter