HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի կենդանաբանական այգու մի հատվածը փակ կլինի այցելուների համար

Երևանի կենդանաբանական այգին տեղեկացնում է, որ այգու տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով Այգու գործարկվող տարածքի մի հատվածը 2017 թ.-ի ապրիլի 1-ից ժամանակավորապես փակ կլինի այցելուների համար: Տեղեկացնում ենք, սակայն, որ Այգին շարունակում է աշխատել սովորական աշխատանքային ժամանակացույցով` առավոտյան 10-ից մինչև 20:00-ն (բացառությամբ երկուշաբթի օրերից): Տոմսերի վաճառքը մինչև 19:00-ն:

Հիշեցնենք, որ այժմ իրականացվող աշխատանքներն անցկացվում են Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և բարեկարգման ծրագիրի 2-րդ փուլի շրջանակում: Դեռևս 2014 թ.-ին մեկնարկած երկարաժամկետ և բազմաբաղադրիչ նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter