«Մերսեդեսը» ձորում է, «զոհեր, վիրավորներ… չեն հայտնաբերվել»
Երեկ՝ ժամը 18:54-ին, Փրկարար ծառայությունը տեղեկատվություն է ստացել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի հարակից ձորն (Գորիս-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ) ավտոմեքենա է ընկել: Դեպքի վայր է մեկնած մարտական հաշվարկը տեղում պարզել է, որ «Մերսեդես» մակնիշի NL 49 HTF-6 համարանիշի մարդատար ավտոմեքենան արդեն 3-4 օր է ձորում է:
«Կատարվել է տեղանքի հետախուզում. զոհեր, վիրավորներ, արյան հետքեր չեն հայտնաբերվել»,- նշված է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնի տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել