
Գյումրու 32/42 ընտրատեղամաս. քվեարկությունն ընթանում է բնականոն հունով
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 32/42 (թիվ 28 դպրոց) ընտրատեղամասում ԱԺ ընտրությունների քվեարկությունը սկսվել է: Այս ընտրատեղամասում ընտրացուցակով գրանցված 1165 ընտրող կա, որից այս պահի դրությամբ քվեարկել է 7 ընտրող: Ընտրատեղամասում առկա է տեսախցիկ և ընտրողների գրանցման 2 սարքավորում: Քվեարկությունն այս պահին ընթանում է բնականոն հունով:
Գոհար Նալբանդյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել