
6/23. քվեախցիկում լցվել են չօգտագործված քվեաթերթիկները
Երևանի Աջափնյակ համայնքի թիվ 6/23 ընտրատեղամասում ժամը 8:30-ի դրությամբ արդեն քվեախցիկում լցվել են չօգտագործված քվեաթերթիկները: Հանձնաժողովի նախագահը ստիպված եղավ դատարկել արկղը: Այս գործընթացին էր միջամտում նաև Հանրապետական կուսակցության վստահված անձ Տիրան Գևորգյանը:
Հանձնաժողովի նախագահը խնդրեց վստահված անձին չմիջամտել գործընթացին, որից հետո Տիրան Գևորգյանը հեռացավ, բայց կանգնեց քվեախցիկին շատ մոտ: Հանձաժողովի նախագահը, դարձյալ խնդրեց վստահված անձին կանգնել մի փոքր հեռու, նա սկզբում վրդովվեց` ասելով, որ իրեն չուղղորդեն, թե որտեղ կանգնի, բայց հետո հեռացավ քվեատուփի մոտից:
Շուշան Ստեփանյան
Հեռախոսով խոսավող անձը Տիրան Գևորգյանն է
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել