
Ակտիվություն՝ Գյումրիի 31/46 ընտրատեղամասում
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղակայված թիվ 31/ 46 ընտրատեղամասում 1797 ընտրողներից ժամը 09:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել են 50-ից ավել մարդ:
ՀՅԴ վստահված անձ Աննա Մելիքյանի խոսքերով, այս տարի կուտակումներն ու ընտրության գալու մարդկանց ցանկությունը ավելի մեծ է:
«Ամեն տարի այստեղ եմ լինում, դեռ ոչ մի անգամ նման ընթացք չեմ նկտատել»,-ասաց վստահված անձը:
Ընտրատեղամասում կուտակումներ կան նաև տարածքի փոքր լինելու պատճառով:
Հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ–ի անդամ Դրաստամատ Միքայելյանի խոսքով տեխնիկաները նորմալ միացված են և արդեն փորձարկել են, դեռևս խնդիրներ չեն առաջացել :
Գրանցվել են 6 դիտորդ անդամ և 4 վստահված անձ:
Հիշեցնենք, որ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 9 կուսակցություն և դաշինք:
Տվյալ տեղամասում՝
1. «Ելք» կուսակցությունի դաշինքից առաջադրվել են 7 թեկնածուներ:
2.Ազատ Դեմոկրատներ կուսակցությունից ռեյտինգային ցուցակով ՝ 15 –ը:
3. Հայկական վերածնունդ կուսակցությունից՝ ևս 15-ը:
4. Ծառուկյան կուսակցությունների դաշինքից՝ 14 թեկնածուն:
5. Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքից՝ 12-ը:
6. Հայաստանի Հանրապետական կուսակցությունից՝ 13-ը:
7. Հայաստանի կոմունիստական կուսակցությունից՝ 15-ը:
8. Օհանյան- Րաֆֆի-Օսկանյան կուսակցությունների դաշինքից՝ 12-ը:
9. Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից 15-ը:
Էմմա Թումանյան
Մեկնաբանել