HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չարենցավանի 27/07 տեղամասում ընտրությունները ընթանում են դասական երաժշտության ներքո

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 27/07 ընտրատեղամասը նույնպես 08։00-ին բացեց իր դռները ընտրողների առաջ։ Այս ընտրատեղամասում իրենց ընտրական իրավունքը կիրացնեն 1730 քաղաքացիներ, որոնցից 61-ը 09։30-ի դրությամբ արդեն կատարել են իրենց ընտրությունը։

Ընտրատեղամասում գործընթացը իրականացվում է դասական երաժշտության ներքո։ Հանձնաժողովի նախագահ Արթուր Կարապետյանը, որը ներկայացնում է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, նշեց, որ երաժշտությունը բարձր տրամադրություն ապահովելու համար է։

Ավելացնենք, որ Չարենցավան քաղաքը և ընդհանրապես ամբողջ Կոտայքի մարզը ընդգրկում է թիվ 10 ընտրատարածքը, որտեղ ռեյտինգային ցուցակով առաջադրված հայտնի անուններից կարելի է առանձնացնել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին և ԱԺ նախկին պատգամավոր, ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանին։

Տրդատ Մուշեղյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter