
Քաղաքացին 3/28 ընտրատեղամաս էր եկել քվեարկված քվեաթերթիկով
Երեւանի թիվ 3/28 ընտրատեղամասում (Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան) ժամը 8.55-ի սահմաններում ընտրատեղամաս եկած քաղաքացի Ռուբիկ Գրիգորյանի մոտ դիտորդներից Անահիտ Գեւորգյանը («Ժողովրդավարական եւ ընտրական գործընթացներ» ՀԿ) հայտնաբերեց արդեն քվեարկած քվեաթերթիկ:
«Կասկածելի մարդ էր, եւ մենք նրա մոտ հայտնաբերեցինք ծալված, արդեն ընտրված քվեաթերթիկ: Տեղեկացրինք նախագահին»,- նշեց Անահիտ Գեւորգյանը:
Հանձնաժողովի նախագահ Ժորա Գեւորգյանը կանչեց ոստիկաններին, կազմվեց արձանագրություն, քաղաքացոուն տրվեցին նոր քվեաթերթիկներ, նա կատարեց իր ընտրությունը եւ հեռացավ ընտրատեղամասից:
Մեզ հետ զրույցում Ռուբիկ Գրիգորյանը նշեց, որ քվեաթերթիկը բերել է, որպեսզի իմանա՝ ինչպես է քվեարկելու կարգը: Թե ով է տվել արդեն քվեարկած քվեաթերթիկը եւ որ ընտրատղամասից, նա չնշեց:
Թիվ 3-28 ընտրատեղամասում գրանցված է 1932 ընտրող, որից 5-ը՝ լրացուցիչ ցուցակով: Ընտրատեղամասը տեսանկարահանվում է տեսախցիկով:
Ընտրատեղամասի նախագահ, Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ Ժորա Գեւորգյանը ընտրողների մեծ ակտիվություն է ակնկալում:
Այստեղ են գտնվում տեղական եւ միջազգային դիտորդներ՝ «Ընտրությունը քոնն է», «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակաոռուպցիոն կենտրոնի», «Ժողովրդավարական եւ ընտրական գործընթացներ», «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ», «Իրավունքի Եվրոպա միավորում», 2 միջազգային դիտորդ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ից:
Տեղամասում են նաեւ ընտրապայքարին մասնակցող ուժերի՝ «Ելք», Կոնգրես-ՀԺԿ, Ծառուկյան դաշինքի, «Հայկական վերածնունդ» կուսակցության, ՀՀԿ, եւ ՀԿԿ վստահված անձինք:
Տաթեւիկ Սարգսյան
Մեկնաբանել