
2/46 ընտրատեղամաս. քվեախցիկում երեխաները հիշեցրին հայրիկին, թե ում օգտին քվեարկելու են եկել
Նոր Նորք համայնքի 2/46 (Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց) ընտրատեղամասում շարունակվում են խորհրդարանականա ընտրությունները։
Նոր Նորքի թիվ 2/46 ընտրատեղամասում ընտրողների թիվը 1939 է։ 10:20-ի դրությամբ՝ ընտրողների հոսքը տեղամաս շարունակվում է՝ անգամ առաջացնելով կոտակումներ։ Քաղաքացիներից մեկը քվեախցիկում իր քաղաքացիական պարտքը կատարում էր 2 երեխաների հետ, որոնք հիշեցնում էին հայրիկին, թե ում օգտին քվեարկելու են եկել։ Ընտրական հանձնաժողովի կազմը չխոչընդոտեց նրանց քվեարկությանը։ Քվեարկությունը կատարեցին և դուրս եկան ընտրատեղամասից։
Ընտրողների թիվն այստեղ 1939 է։ Մատնահետքի ստուգման սարքն անխափան աշխատում է: Արդեն 2 ժամ է՝ ընտրատմեղամասում առանց վկայականի հսկիչի դեր է ստանձնել մի քաղաքացի, որը իր՝ ընտրատեղմասից դուրս չգալը պատճառաբանում է նրանով, որ մարդկանց է սպասում:
Հիշեցնենք, որ 2/46 ընտրատեղամասում «Ելք» դաշինքն առաջադրել է 10, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 6, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ 12, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը՝ 13, «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքը՝ 5, «Հայաստանի հանրապետական կուսակցությունը»՝ 12, «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը» ՝ 13, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքը՝ 9, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը՝ 10 թեկնածու։
Ընտրատեղամասում իր ներկայացուցիչն ունի «Իրավունքի Եվրոպա» դիտորդական կազմակերպությունը: Կան նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության 1, «Հայկական վերածնունդ» կուսակցության 1, Հայաստանի հանրապետական կուսակցության 1 և Հայաստանի կոմունիստական կուսակցության 2 վստահված անձինք։
2/46 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն է Էմանուել Աղվանի Ստեփանյանը (ԲՀԿ), քարտուղարը՝ Գուրգեն Վարդանյանը (ՀՀԿ), անդամները՝ Մանե Շուշանյանը (Ժառանգություն), Անահիտ Մամիկոնյանը (ՀՅԴ), Գոհար Մելիքյանը (ԸԸՀ), Ասյա Հայրապետյանը (ՕԵԿ), Ֆլորա Հայրապետյանը (ՀԱԿ), Նարգիզ Մադաթյանը (ԸԸՀ)։
Շողիկ Ղազարյան
Մեկնաբանել