
Կուտակումներ՝ Գյումրիի 31/46 ընտրատեղամասում
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 31/ 46 ընտրատեղամասում կուտակումներ են:
«Ինֆորմացիոն կենտրոն»-ի ներկայացուցիչ Արմինե Մինասյանի խոսքով, արդեն մի քանի անգամ հանձնաժողովի նախագահին զգուշացրել է, որ Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ Կոլյա Ղուկասյանը մի քանի անգամ ուղորդել է մարդկանց, սակայն նախագահի կողմից ոչ մի պարզաբանում կամ լուծում չի ստացել, արձանագրություն չի կազմվել:
Ընտրատեղամասում կան կուտակումներ, պարբերաբար մարդիկ են մուտք ու ելք անում առանց բեյջերի:
«Քուր ջան, եկել ընտրել եմ ու մնացել եմ ստեղ, հմի չեմ ուզե երթամ, ինչ բդի ենես»,- ասաց նրանցից մեկը:
Ներկայացել են նաև Միջազգային դիտորդներ, ովքեր ընտրությունների ընթացքը դեռևս չեն ցանկանում մեկնաբանել:
Էմմա Թումանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել