
Տեխնիկական սարքավորումը «գյուղացիների համար չէ»
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեխնիկական սարքավորումը դժվարությամբ է գրանցում ընտրողների մատնահետքը: Գրեթե յուրաքանչյուր երրորդը ստիպված է լինում փորձել բոլոր մատնահետքերը:
Գյուղի դպրոցում տեղակայված 14/51 ընտրատեղամասում կատակում էին, որ տեխնիկական սարքավորումը «նուրբ ու բարակ մատներ ունեցող քաղաքացիների համար է», հողի վրա աշխատող գյուղացու համար չէ:
Գյուղում գործում է երկու ընտրատեղամաս' թիվ 14/51, որտեղ ընտրողների թիվը 1248է և 14/52' 1164 ընտրող:
Երկու ընտրատեղամասերում էլ քվեարկությունը պասիվ է, հանձնաժողովը րոպեների պարապ նստում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել