
Կուտակումներ Գագարինում
Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի թիվ 20/12 ընտրատեղամաւմ կուտակումներ են: Հանձնաժողովի նախագահ Կամո Սարգսյանը (ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչ) պահանջեց թույլ չտալ ընտրողներին ներս մտնել մինչև ներսում գտնվողները կկատարեն իրեց ընտրությունը: Ժամը 11:00-ի դրությամբ ընտրել է ընտրության իրավունք ունեցող 1280 ընտրողից 198-ը:
Քվեարկած քաղաքացիներից 12-ը քվեարկել են այլ անձանց օգնությամբ, որը հարուցեց «Ծառուկյան» դաշինքի վստահված անձ Սպարտակ Գրիգորյանի դժգոհությունը:
Նշենք, որ ընտրողները հաճախ քվեախցիկից իրենց հետ դուրս են բերում չքվեարկված քվեաթերթիկները կամ քվեարկած քվեաթերթիկները ծալում են, ինչն էլ դառնում է հերթերի պատճառ:
Մետաքսյա Մաթեւոսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել