
Լևոն Երանոսյանը չէր տիրապետում քվեարկության կարգին
Ձրառատ գյուղի թիվ 14/52 ընտրատեղամասում ժամը 11-ին ընտրեց նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը: Նա էլ ընտրողների գերակշիռ մասի նման չէր տիրապետում քվեարկության կարգին:
Նրան քայլ առ քայլ ուղեկցելուց հետո, վերջում քվեախցից դուրս եկավ քվեաթերթիկը ծալած վիճակում:
«Երանոսյան ջան, թերթիկը բացած դիր ծրարի մեջ»,-հորդորեցին հանձնաժողովի անդամները:
Երանոսյանը դժգոհեց և ուղղեց սխալը, սակայն մինչ քվեախուց մտնելն արդեն քվեաթերթիկը հանել էր ծրարից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել